«Մինչև հանքի գալը շվեյցարացիները կազմել էին Ջերմուկի զարգացման պլան, ու այդ պլանի համաձայն՝ այս նույն Ամուլսարում պետք է լիներ ճոպանուղի»,- «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ասացին ջերմուկցիները:
Նրանց խոսքով՝ նախորդ կառավարության շնորհիվ, սակայն, Ամուլսարը ծախվեց, «ու չգիտեմ ինչ դարձավ մեր գլխին»:
Ի պատասխան վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ միջազգային կազմակերպության մասնակցությամբ պատրաստվում են անցկացնել փորձաքննություն՝ պարզելու, թե Ջերմուկի ջրային համակարգի համար ինչ սպառնալիք կա. «Ամենամեծ խնդիրն այն է, որ մենք ունենք տարբեր պնդումներ, բայց չունենք այդ պնդումները հիմնավորող ապացույց»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































