Saturday, 04 05 2024
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին

«Ալավերդցի Վահագի» սպանության փորձին օժանդակելու գործով ամբաստանյալը մահացել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորքի վարչական տարածքում գտնվող նստավայրում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ նշանակված էր դատական նիստ՝ Ռաֆիկ Խ.-ի գործով:

Հիշեցնենք, որ քրեական աշխարհում հայտնի «Ալավերդցի Վահագի»՝ Վահագն Աբգարյանի և նրա ընկերների դեմ Վերնիսաժի մերձակայքում կատարված մահափորձի գործով Ռաֆիկ Խ.-ի մասն առանձնացվել ու առանձին էր քննվել նախաքննական մարմնի կողմից:

Ըստ մեղադրանքի՝ 2017թ. սեպտեմբերի 14-ին «Թուֆենկյան Ավանդական Երևան» հյուրանոցի տարածքում կրակոցներ են հնչել, րոպեներ անց հայտնի է դարձել, որ կրակոցների հետևանքով մեկ անձ սպանվել է, ևս մեկը՝ վիրավորվել: Հրազենային վիրավորում ստացած անձը Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն՝ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանն էր:

Դեպքից անմիջապես հետո Աբգարյանին տեղափոխել էին «Աստղիկ ԲԿ», կատարվել էր վիրահատության: Կրակոցներից սպանվածը 1974 թ. ծնված Գագիկ Մոսինյանն էր: Նրա ուղղությամբ, ըստ մեղադրանքի, կրակոց էր արձակվել Արմեն Կարադավիդովի կողմից:

Մոսինյանը փորձել էր դեպքի վայրից հեռանալ, սակայն կարճ ճանապարհ անցնելով՝ մահացել էր:

Ըստ մեղադրանքի՝ 60-ամյա Ռաֆիկ Խ.-ն 2017 թվականի ընթացքում նախնական համաձայնության էր եկել ու օժանդակել էր իր մտերիմներ Արմեն Կարադավիդովին և Ալբերտ Բլբուլյանին՝ վերջիններիս կողմից վրեժի շարժառիթով քրեական հեղինակություն համարվող ալավերդցի Վահագն Աբգարյանի ու նրան ուղեկցող Գագիկ Մոսինյանի, Արթուր Մ.-ի, Արամ Խ.-ի, Դավիթ Բ.-ի սպանության հանցավոր դիտավորությունն իրականացնելու համար:

Ռաֆիկ Խ.-ն, ըստ մեղադրանքի, իր վարած մեքենայով խմբի անդամներին, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազեններն ու ռազմամթերքը դեպքի վայր տեղափոխելու, սպանության ընթացքում առաջացող հնարավոր խոչընդոտները վերացնելու հարցերում օժանդակել է սպանությունը կատարողներին:

Զինամթերքը, ըստ մեղադրանքի, ձեռք էր բերվել Արմեն Կարադավիդովի և Ալբերտ Բլբուլյանի կողմից, իսկ Ռաֆիկ Խ.-ն «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենա էր վարձել օրավարձով: Ավտոմեքենայի համար յուրաքանչյուր օրվա դիմաց պետք է վճարեին 15 000 դրամ:

Դեպքի օրը Վահագն Աբգարյանը և նրան ուղեկցող անձինք՝ Գագիկ Մոսինյանը, Արթուր Մ.-ն, Դավիթ Բ.-ն և Արամ Խ.-ն գնացել էին «Թուֆենկյան Ավանդական Երևան» հյուրանոց, իսկ այդ ընթացքում Ռաֆիկ Խ.-ն, վարելով վարձակալած ավտոմեքենան, հյուրանոցի տարածքում շրջապտույտներ էր կատարել, ապա մեքենան կայանել էր հյուրանոցի կենտրոնական մուտքի դիմաց:

Վաղ առավոտից հյուրանոցի տարածքում ավտոմեքենայում գտնվող Արմեն Կարադավիդովը և Ալբերտ Բլբուլյանն սպասել էին Վահագն Աբգարյանին և նրա ընկերներին, ովքեր նախորդ օրվանից էին գտնվում հյուրանոցում, իսկ երբ նկատել էին, որ Աբգարյանը և ընկերները դուրս են գալիս հյուրանոցից, ըստ մեղադրանքի՝ Արմեն Կարադավիդովը և Ալբերտ Բլբուլյանը ավտոմեքենայից դուրս գալով՝ կրակ էին բացել նրանց ուղղությամբ:

Ռաֆիկ Խ.-ն, ըստ մեղադրանքի, մտերիմներին օժանդակելու նպատակով ևս դուրս էր եկել ավտոմեքենայից, սակայն նա չէր կրակել, իսկ կրակոցներից հետո ընկերների հետ հեռացել էր դեպքի վայրից:

Ռաֆիկ Խ.-ին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Դեպքից հետո Ռաֆիկ Խ.-ն հետախուզման մեջ է գտնվել և 2017 թվականի սեպտեմբերի 22-ին է հայտնաբերվել: Հետախուզման մեջ են եղել, ապա հայտնաբերվել են նաև այս գործով մյուս երկու մեղադրյալները: Գործի նրանց մասը քննվում է առանձին:

Օգոստոսի վերջին նշանակված դատական նիստին Ռաֆիկ Խ.-ն կալանավայրից դատարան չէր ներկայացվել՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով:

Դատական այս նիստին նույնպես ամբաստանյալը չկար՝ հայտնի դարձավ, որ ամբաստանյալ Ռաֆիկ Խ.-ն մահացել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում