Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սարդերը կարող են արտադրել կաթնային հեղուկներ: Նախկինում գիտնականները ենթադրում էին, որ սարդերը մինչև որս անելու համար բավականաչափ մեծանալը, ոչինչ չեն ուտում: Սակայն Չինաստանի գիտությունների ակադեմիայի գիտնականների նոր աշխատանքը ցույց է տվել, որ Toxeus magnus կոչվող սարդերի տեսակը կարող է կերակրել երիտասարդներին: Դեռահասները մոր հետ մնում են բնում և չափահաս են դառնում ընդամենը 20 օրում:

New Scientist-ի հետ զրույցում Զագրին Չենը, որը մասնակցել է այս ուսումնասիրությանը, ասել է. «Մենք չէինք հասկանում, թե ինչպես են նրանք գոյատևում առանց սննդի, մինչև տեսա, որ ձագը կպած է մոր որովայնին: Ես մտածում էի, որ, թերևս, սարդ մայրերը կերակրում են իրենց երեխաներին նրանով, ինչ արտադրում են»: Ուսումնասիրության ընթացքում գիտնականները մայր սարդերին տեղադրեցին մանրադիտակի մեջ և սեղմեցին որովայնը: Զարմանալիորեն պարզեցին, որ կաթին նմանվող սպիտակ հեղուկ կար: Կաթի անալիզը ցույց է տվել, որ այն պարունակում է ճարպ և մոտ 4 անգամ ավելի շատ սպիտակուց, քան կովի կաթը: Որպեսզի հասկանան կաթի անհրաժեշտությունը, հետազոտողները մայրերին հեռացրել են ձագերից։ 10 օրվա ընթացքում ձագերը սատկել են:

Այժմ գիտնականները հետազոտում են սարդերին հասկանալու համար, թե ինչպես է արտադրվում կաթը:









































