Budnitz ամերիկյան ընկերությունը կատարյալ հեծանիվ է ստեղծել ռուսական ձմռան համար: Հաստ անվադողերի շնորհիվ դրանով կարելի է երթևեկել սառցապատ փողոցներով` առանց վնասվելու վտանգի:
Նոր մոդելի հեծանիվը կոչվում է FTB, այսինքն` հաստ անվադողերով հեծանիվ: 3.8 դյույմ տրամագիծ ունեցող անվադողերն օգնում են երթևեկել սառցապատ փողոցներով` առանց սահելու և վայր ընկնելու վտանգի: Հատուկ տիտանե շրջանակը կշռում է 1.8 կգ:
FTB-ն 7 հազար դոլար արժե:












































