«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը այսօր քարոզարշավ իրականացրեց Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, որտեղ ԼՀԿ պատգամավորության թեկնածու Գևորգ Գորգիսյանը ներկայացրեց կուսակցության ծրագիրը:
«Եկել է նոր Հայաստան կերտելու ժամանակը:Միասին կառուցենք այն Հայաստանը, որտեղ մեր քաղաքացին ապրելու է երջանիկ ու անհոգ: Մեր թիմը միշտ քաղաքացու կողքինն է: Դեկտեմբերի 9-ին ընտրեք վաղվա Հայաստանի լուսավոր օրը և միասին կառուցենք մեր երազանքների Լուսավոր Հայաստանը»,-քարոզարշավի ընթացքում նշեց Գորգիսյանը:






































