ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արարատ Միրզոյանի հայտարարությանը․
«Արարատ Միրզոյանը քիչ առաջ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ուղիղ եթերում մեզ անվանեց հանցագործների բանդա:
Ես, որպես 2001 թվականից Հանրապետական կուսակցության անդամ, պատրաստվում եմ իրեն դատի տալ անպատասխանատու, բարձրաստիճան պետական պաշտոնյային ոչ վայել պահվածքի համար:
Նույնը անելու են նաև մեր կուսակցության բազմաթիվ այլ անդամներ:
Միաժամանակ հրավիրում եմ դիտորդների ուշադրությունը այս աղաղակող միջադեպին»:
https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10217029436346229