ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկում է G20-ի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսը Ջորջ Բուշ ավագի մահվան պատճառով:
«Ես շատ սպասում էի մամլո ասուլիսին նախքան կլքեի Արգենտինան, քանի որ մենք մեծ հաջողություն գրանցեցինք տարբեր երկրների և նրանց ղեկավարների հետ G20- ի շրջանակներում շփւմների արդյունքում։ Սակայն հարգելով Բուշ ընտանիքին՝ մենք կսպասենք հուղարկավորությանը, այնուհետև կանցկացնենք մամուլի ասուլիսը»,- գրել է Twitter- ի իր միկրոբլոգում։









































