Thursday, 18 06 2026
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker

Շատ կարևոր է, որ ունես նպատակ. նախագահը հյուրընկալել է պարալիմպիկ մարզիկ Գևորգ Աֆրիկյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ուժային եռամարտի Եվրոպայի բաց առաջնության սեղմում վարժության պարալիմպիկ ձևում հաղթող ճանաչված Գևորգ Աֆրիկյանին և նրա մարզիչ, Գավառի մարզադպրոցի տնօրեն Դավիթ Ասոյանին:

Նոյեմբերին Թբիլիսիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունն առաջին միջազգային մրցաշարն էր, որին մասնակցել է շարժողական խնդիրներ ունեցող Գևորգ Աֆրիկյանը:Մրցաշարին մասնակցելու համար Աֆրիկյանին անհրաժեշտ էր ֆինանսական աջակցություն: Մամուլի հրապարակմանն արձագանքել էր Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու տրամադրել անհրաժեշտ գումարը:

Նախագահ Սարգսյանի հետ հանդիպումը գավառցի Գևորգ Աֆրիկյանի համար երկրորդ անակնկալն էր նախագահական շենքից:

«Անակնկալիեկա, որ նախագահականից հեռախոսազանգ ստացա»,– պատմել է Գևորգը:

Գևորգը և նրա մարզիչ Դավիթ Ասոյանը ջերմ ու անմիջական զրույց են ունեցել նախագահ Սարգսյանի հետ:

Նշելով, որ հպարտ է Գևորգի հաջողություններով՝ նախագահ Սարգսյանն ասել է.

«Եթե մարդիկ իրենց առաջ խնդիրներ են դնում և փորձում են հասնել դրանց, կամ եթե նույնիսկ չես հասնում, բայց պայքարում ես այդ նպատակին հասնելու համար, արդեն մի քայլ, երկու քայլ, երեք քայլ, տասը քայլ առաջ ես գնում քո կյանքում»:Իսկ Գևորգն իր առջև խնդիր իրոք դրել էր. «Նպատակ էի դրել իմ առջև, որ պետք է անպայման մեդալով վերադառնամ, որպեսզի ով ինձ հետ աշխատել է , ով ինչ-որ կերպ ներդրում է կատարել, հույսեր կապել, այդ ամենն արդարացնեմ»:

Հանրապետության նախագահը Գևորգին քաջալերել է հանդիպել ու զրուցել երիտասարդների հետ.

«Շատ կարևոր է, որ դու քո օրինակով խոսես ուրիշների հետ, հանդիպես քո տարիքի ուրիշ երիտասարդների հետ: Մարդիկ, որոնք ֆիզիկական առավելություն կամ թերություն ունեն, դա կարևոր չէ… Ալբերտ Էյնշտեյնը, ով 20-րդ դարի և երևի մեր պատմության ամենահայտնի ֆիզիկոսներից մեկն է, մինչև 5-6 տարեկանը չի խոսել, և մարդիկ կարծել են, թե ունակ չէ խոսելու: Հետո մարդն աշխարհի ամենամեծ հայտնագործությունն է արել»:

Գևորգն ունի նաև նշանաբան, որը շատ է դուր եկել հանրապետության նախագահին. «Կարողացել են բոլորը՝ կարող եմ նաև ես, չի կարողացել ոչ ոք՝ ես կլինեմ առաջինը»:

«Շատ կարևոր է, որ դու ունես նպատակ և կյանքդ լցվում է դրանով, իմաստավորում է կյանքդ»,- Գևորգին ոգևորել է նախագահ Սարգսյանը:

Գևորգի մարզիչն իր հերթին պատմել է, որ Գևորգն ի սկզբանե շատ ավելի բարդ ֆիզիկական խնդիրներ է ունեցել, սակայն քրտնաջան մարզումների ու աշխատասիրության շնորհիվ զգալի առաջընթաց է արձանագրել:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Գևորգի ջանասիրությունն ու նրա գրանցած արդյունքները՝ նշելով.

«Դու քո բնավորությամբ, քո նպատակասլացությամբ, համառությամբ շատ բաների ես հասնելու: Միայն միշտ հիշիր, որ շրջապատում այն մարդիկ, ովքեր քեզ հետ աշխատում են, քեզ աջակցում են՝ քո ընտանիքը, քո մարզիչը, ուսուցիչը, նրանց նկատմամբ միշտ սերը, նվիրվածությունը պահես, որովհետև դա կյանքի ամենակաևոր բաներից մեկն է: Մարդիկ վերևից ընկնում են այն ժամանակ, երբ մեծամտանում են»:

Գևորգի հաջորդ նպատակը հենակներից ազատվելն է: Նախագահ Սարգսյանն ասել է, որ սպասում է այդ օրվան: «Ինձ կզանգես, ու ես անպայման կգամ»: Իսկ մինչ այդ.– ասել է նախագահ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում