«Ես ուզում եմ մի քանի կարևոր շեշտադրում անել։ Նախ հիշեցնել, թե մենք ինչից ենք սկսել՝ «մի ծաղկով կոտրել ենք ձմեռվա մեջքը»։ Եթե բոլորդ հիշում եք՝ դա մեր խոսքն էր, մեր հռետորաբանությունն էր, որ ասում էին՝ Էդմոնը մենակ ի՞նչ պիտի անի, տեսա՞ք՝ մենակ Էդմոնը ինչ արեց ու շարունակում է անել և դեռ շատ բան ունի անելու»,- Վանաձորում «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ ասաց ԱԺ պատգամավորության թեկնածու Քրիստ Մարուքյանը։
Քրիստ Մարուքյանը նաև հավելեց․ «Էն հիմքը, որ մենք դրել ենք 2012 թվականին, դա մենք պարբերաբար վերահաստատելու պահանջարկն ունենք, կարիքն ունենք, որպեսզի ցույց տանք, որ էդ հիմքը կա, էդ արմատները կա, էդ ծառը կա ու էդ ծառը դեռ շատ պտուղներ է տալու»։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։









































