Իսպանացի տարեց գրող և երաժիշտը՝ Օրենսե նահանգի Մոնտոեդե գյուղից, ալյումինից և մետակրիլատից թռչող ափսե է պատրաստում:
87-ամյա Լուսիո Բալեստերոսը աշխատում է 18 մետր շառավղով կառույցի շուրջ, իսկ քաշը գերազանցում է մեկ տոննան: Նրա կարծիքով՝ դրա համար շուրջ հարյուր հազար եվրո է ծախսվել:
Շարժիչների բացակայության պատճառով ափսեն չի թռչում, և Բալեստերոսը կասկածում է, որ մոտ ապագայում այն օդ կբարձրանա: Ըստ նրա՝ մարդկությունը նախ հոգպես և ֆիզիկապես պետք է էվոլյուցիա ապրի: Նա հույս ունի, որ թռչող ափսեն կուղևորվի իր գրքերում հիշատակվող 10/7 մոլորակ:









































