Saturday, 13 06 2026
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Մեզ մոտ աչք են փակում ամեն ինչի վրա, միայն թե գումար լինի. բնապահպան

Բնապահպան Կարինե Դանիելյանն Ամուլսարի հանքի շահագործումը բացարձակ անվտանգ չի համարում: Նա նշում է, որ ամեն դեպքում մտահոգություններ ունի՝ դրանց հետ կապված: «Մենք կհավատայինք, որ ռիսկեր չկան, եթե փորձ ունենայինք Հայաստանում հանքարդյունաբերության: Ոչ մեկը սկզբից չի ասում, որ իրենք պիտի ստորերկրյա ջրերը աղտոտեն, բնակիչներին տեղահանեն, բնակիչների առողջությունը վտանգեն: Բոլորը խոստանում են` էկոլոգիական խնդիրները կլուծենք, առողջապահական նորմերը կպահպանենք, ոչ մի վտանգ չենք ներկայացնի: Ծրագիրը ներկայացվում է, փորձաքննությունն անցնում, հաստատվում, որից հետո բոլոր ռիսկերը ի հայտ են գալիս: Դրա համար վստահություն չունենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:

Բնապահպանը նաև նշեց, որ շատ քիչ բան է հայտնի դրա հետևում կանգնած ուժերի, գործընթացների մասին: Այն մասին, թե որքանով դա կվնասի Ջերմուկի ջրի ստորգետնյա պաշարներին, իրենք հստակ ու ակնհայտ ասել չենք կարող: Դանիելյանն նշեց, որ չի կարող ասել, թե հանքի շահագործումը բացարձակ անվնաս է, չի կարող իր վրա նման պատասխանատվություն վերցնել, քանի որ այստեղ նույնիսկ խնդիր կա մինչև Սևան հասնելու, ի վերջո այստեղ Որոտան կա, որ գալու է, լցվի Արփա ու Սևան:

«Ես ասում եմ՝ եթե մենք գոնե մի դրական օրինակ ունենայինք, ասեինք, որ ա՛յ, այստեղ արդեն սկսել են նորմալ շահագործել, հիմա կարող էինք հույսեր ունենալ: Թեև ով գիտե, միգուցե սա կլինի առաջին դրական փորձը: Աստված տա, այդպես լինի, բայց բոլոր էկոլոգները, նրանց թվում նաև ես, ռիսկերը տեսնում ենք, և չենք տեսնում, թե ինչպես են դրանք չեզոքացվելու»,- ասաց նա՝ հավելելով, որ ակնհայտ ռիսկեր դեռ չկան, դեռ պիտի շահագործեն, որ դրանք երևան, բայց վտանգը տեսանելի է: Նրա խոսքով՝ իրենք մտահոգվում են ստորգետնյա ջրերի համար և հատկապես Ջերմուկի, որ հիմքն է այդ ամբողջ բնակավայրի զարգացման (և ոչ միայն այդ, ամբողջ Հայաստանի տնտեսության զարգացման հարցում մեծ դերակատարում ունի): Մտահոգիչ է նաև վերգետնյա ջրերի աղտոտումը, որոնք կարող են ի վերջո գալ-հասնել Սևան:

Բաց եղանակով հանքի շահագործման հետևանքով առաջացող ստանդարտ մտահոգություններ ևս առկա են՝ օդի աղտոտվածություն, մարդկանց առողջության վրա ազդեցություն և այլն: «Այստեղ մեր հանքերը բազմամետաղ են, և հիմնականում մի մետաղը հանում են (որը շատ մեծ հարստություն է), մյուսները մնում են պոչամբարներում, դա էլ լրացուցիչ աղտոտվածություն է, հնարավոր է` դրանք նաև ռադիոակտիվ տարրեր լինեն, բայց այս ամենը, ես միայն կարող եմ ասել, հնարավոր է»,- ասաց նա:

Դանիելյանը նշեց, որ բոլոր հավաստիացումները, թե հանքավայրի շահագործման առկա բոլոր ռիսկերը կառավարելի են, պարզապես մարդկանց հանգիստ, խուճապից զերծ պահելու ձև է: Ըստ նրա՝ ճիշտ է, աշխարհում կա դրական փորձ, բայց որ հանքավայրի շահագործումը հարյուր տոկոսով կարող է չվնասել, բացառվում է, իսկ գոնե ռիսկերի ութսուն տոկոսը չեզոքացնելը էլի մեծ ծախսերի հետ է կապված, ցանկության, այն խիստ օրենքների, մոնիթորինգի, որ մեր երկրում չկա, բացակայում է: «Մեզ մոտ աչքերը փակում են ամեն ինչի վրա, միայն թե հումքը հանվի, վաճառվի, ինչ-որ գումար լինի: Այնպես որ, մենք խիստ անհանգստացած ենք»,- ասաց նա:

«Գեոթիմ» ընկերության բնապահպանական և սոցիալական ծրագրերի համակարգող Արմեն Ստեփանյանը նշեց, որ ժամանակակից աշխարհում համապատասխան տեխնոլոգիաների կիրառմամբ կառավարվում են անհամեմատ ավելի բարդ հանքարդյունաբերական ծրագրեր` ամենազարգացած երկրներում, և Ամուլսարի ոսկու հանքավայրն այդ առումով բոլոր տեսանկյուններից լիովին կառավարելի ծրագիր է: Նրա խոսքով` 2010 թվականից սկիզբ առան ծրագրի նախագծային, տեխնիկատնտեսական և միջազգային չափանիշներով Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատմանն ուղղված աշխատանքները (ԲՍԱԳ): Ըստ Ստեփանյանի` ԲՍԱԳ կոչված փաստաթուղթն իրենից ներկայացնում է գիտական լուրջ աշխատանք, որը համապատասխանում է ոչ միայն տեղական բոլոր, այլև խստագույն միջազգային չափանիշներին: Ընկերության հիմնական բաժնետերերն են Միջազգային ֆինանսական կորպորացիան և Եվրոպական զարգացման ու վերակառուցման բանկը, որոնք պահանջում են նախագծման փուլում հաշվի առնել բնապահպանական և սոցիալական ամենախիստ չափանիշները:

«Կարևոր է նշել, որ սա հազվագյուտ նախագծերից է, երբ հնարավորություն կա բնապահպանական և սոցիալական գնահատման աշխատանքները իրականացնել նախագծային աշխատանքներին զուգահեռ, այսինքն՝ հենց սկզբում բնապահպանական կամ սոցիալական ռիսկերի կամ խնդիրների ի հայտ գալուց համապատասխան նախագծային փոփոխություններ կատարել և ունենալ օրինակելի միջազգային հանքարդյունաբերական ծրագիր: Անշուշտ, ռիսկերի կառավարումը ոչ միայն տեխնիկական խնդիր է, այլև ֆինանսական, և այդ ռիսկերի կառավարման ծախսերը ներառված են տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքում: Այսինքն` բոլոր բնապահպանական և սոցիալական կառավարման ծախսերը ներառված են ծրագրում, և դա միջազգային ֆինանսավորման պայմաններից մեկն է»,- ասաց նա` հավելելով, որ միայն անցյալ տարի իրականացվել են 55 մլն դրամի ընթացիկ բնապահպանական վերականգնողական աշխատանքներ, և սա այն դեպքում, երբ ծրագիրը դեռևս չի մտել շինարարական փուլ, իսկ բնապահապանական և սոցիալական ազդեցության գնահատման և բնապահպանական աշխատանքների նախագծման ու իրականացման վրա մինչ այժմ ծախսվել է ավելի քան 3 մլն դոլար:

Ի պատասխան բնապահպանների մտահոգությանը, որ հանքի շահագործումը կվնասի Ջերմուկի ջրի ստորգետնյա պաշարներին, ավելին` այստեղ նույնիսկ խնդիր կա մինչև Սևան հասնելու, Ստեփանյանը նախ նշեց, որ հանքաքարի վերամշակման համար նախատեսվող ենթակառուցվածքները (կույտային տարրալվացման հարթակ, հարստացուցիչ ֆաբրիկա և այլն) գտնվում են Սևանա լճի ջրահավաք ավազանից դուրս: «Ամուլսարը իր կառուցվածքով երկրաբանական տեսանկյունից հանդիսանում է անկախ, առանձին բլոկային կառույց, և Ամուլսարի ստորգետնյա ջրերը կապված չեն Ջերմուկի ջրերի հետ: Իսկ Ջերմուկ քաղաքը գտնվում է բացահանքից 14 կմ հեռավորության վրա: ԲՍԱԳ-ում այս խնդրին մանրակրկիտ անդրադարձ կատարվել է: Բացի այդ, ինչպես արդեն ասացի, ժամանակակից հանքում, որպիսին լինելու է Ամուլսարը, խստագույնս կառավարվում են բոլոր, նույնիսկ ամենափոքր ռիսկերը: Միացյալ Նահանգներից մինչև Ավստրալիա հանքեր են գործում` թե՛ ջրային ավազանների, թե՛ հանքային ջրերի հանգստավայրերի ու քաղաքների անմիջական հարևանությամբ՝ ապահովելով երկրի և շրջակա համայնքների համար տնտեսական բարեկեցության և բնության պահպանության լավագույն համադրությունը»,- ասաց նա:

Ստեփանյանը վստահեցրեց` Ամուլսարի հանքավայրի շահագործման աշխատանքները ո՛չ Ջերմուկի ստորգետնյա ջրերի, ո՛չ Սևանա լճի վրա որևէ բացասական ազդեցություն չեն ունենա. դա միջազգային ֆինանսավորման կարևոր նախապայմաններից մեկն է: Ստեփանյանի խոսքով` բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ամուլսարում ռադիացիոն ֆոնի մակարդակը միջազգային և տեղական նորմերից մի քանի անգամ ցածր է:

«ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կատարած ուսումնասիրության արդյունքները վկայեցին, որ Ամուլսարում գրանցված ֆոնը մոտ երկու անգամ ցածր է Երևանի ռադիացիոն ֆոնից: Բոլոր տեսակի միջոցառումները նախագծված են և իրականացվելու են, որոնք կերաշխավորեն շրջակա համայնքների անվտանգությունը»,- ասաց նա: Ստեփանյանը նշեց, որ դեռ անցյալ տարի իրենք Ամուլսարի շրջակա համայնքների ղեկավարների հետ այցելել են ԱՄՆ, որտեղ համայնքներն ապրում են հանքից 1-2 կմ հեռավորության վրա, և դրանք առողջ և բարեկեցիկ համայնքներ են, և նման օրինակները ժամանակակից աշխարհում բազմաթիվ են: «Վստահ եմ, որ Հայաստանում նույնպես հնարավոր է կիրառել միջազգային լավագույն փորձը»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում