Cessna 208 «երկկենցաղ» ինքնաթիռն օդ է բարձրացել հարավչինական Հայնան գավառի Սանյա քաղաքում: Այսպիսով, պաշտոնապես մեկնարկել է «Մեա» ավիաընկերության «երկկենցաղ» ինքնաթիռների շահագործումը:
«Նման ինքնաթիռներն էքսկուրսային երթուղիների և կղզիների միջև տեղափոխման համար օգտագործելը թույլ է տալիս կատարյալ կերպով համատեղել զբոսաշրջությունը և ավիացիան, կղզու հյուրերին օդային զբոսաշրջության աննախադեպ փորձ առաջարկել` դրանով հանդերձ կատարելագործելով և բարձրացնելով կղզու գրավչությունը»,- նշում է «Սինհուա» գործակալությունը:
Բացի այդ, հիդրոինքնաթիռները կարող են գործածվել կառավարական կարիքները հոգալու և ծովային անվտանգության ապահովման համար, ինչպես նաև արտակարգ դեպքերում ծովում փրկարարական գործողությունների ժամանակ:











































