«Հայոց ազգային բանակ» հասարակական կազմակերպության նախագահ Արմո Թորգոմյանն օրերս մասնակցեց հերոս Արմեն Հովհաննիսյանի հուղարկավորությանը: Նա նշեց, որ մենք այսօր երիտասարդ սերունդ ունենք, որին պետք է պահել-պահպանել:
«Մեր բանակը հզոր է, ուժեղ ենք, բայց թուրքը չի քնում, նա ավելի դաժան է դառնում, և երբ դու խոչընդոտ ես հանդիսանում, նա կատաղում է: Մենք պարտավոր ենք այնպիսի հակահարված տալ, որ մեկ շաբաթ կամ տասը օր Ադրբեջանը ոռնա: Այդ դեպքում իմ մի զինվորի դիմաց մենք կունենանք իսկական պատասխան հարված»,-ասաց նա՝ հավելելով, որ ազատագրական պայքարի ժամանակ միասնական էինք, դրա համար էլ հաղթեցինք, բայց այսօր, ցավոք սրտի, ազգը մասնատված է, ինչը հանգեցնում է անկման, իսկ միասնական հաղթանակ լինում է այն ժամանակ, երբ բոլորը մտածում են երկրի, պետության, պետականության մասին, և պետք չէ, որ այսօր բարձաստիճան այրերը մոռանան, թե ինչ է կատարվում երկրում:
«2006-ի փետրվարին ես հայտարարեցի՝ մահ թուրքերին, հիմա էլ եմ գոռում՝ Անհամ Ալիևին հիշեցրեք, որ հին կռվող տղաները կան, պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել հանուն մեր երկրի»,- ասաց ազատամարտիկը:









































