Ժնևում Սիրիայի ընդդիմության և կառավարող վարչակարգի ներկայացուցիչները սկսել են հումանիտար հարցեր քննարկել: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ հանձնակատար Լախդար Բրահիմիին:
«Մենք խորհրդատվության երկու փուլ ենք անցկացրել: Օրվա երկրորդ կեսին մենք սկսեցինք խոսել հումանիտար իրավիճակի մասին և քննարկեցինք իրադրությունը Հոմսում»,- ասել է Բրահիմին:
Ավելի վաղ Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչ Լուայ Սաֆին ասել է, որ միջսիրիական անմիջական բանակցությունները կսկսվեն հունվարի 27-ին: