Եգիպտոսում ցուցարարների և ոստիկանության բախումների ժամանակ նվազագույնը 170 մարդ է տուժել, փոխանցում է Deutsche Welle-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
Ավելի վաղ հայտնում էին 29 զոհվածի մասին: Կահիրեի կենտրոնում ոստիկանությունն արցունքաբեր գազ և հրազեն է կիրառել՝ ցրելու համար ցուցարարներին, որոնք փողոց են դուրս եկել հեղափոխության երրորդ տարեդարձի կապակցությամբ, որը 2011-ին հանգեցրել էր նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությանը:
Նրանց շարքում եղել են իսլամիստական և լիբերալ ուժերի հետևորդներ:
Թահրիր հրապարակում տեղի է ունենում Եգիպտոսի ներկայիս կառավարության կողմնակիցների ակցիա: Բացի այդ, Կահիրեում իրականացվել է վերջին երկու օրվա ընթացքում հինգերորդ պայթյունը: Ռումբը պայթել է ոստիկանական ակադեմիայի մոտ:









































