Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պաշտոնից հեռացրել է իր մամլո քարտուղար Դարյա Չեպակին: Այս մասին հաղորդում է ՈւՆԻԱՆ գործակալությունը:
Յանուկովիչը աշխատանքից հեռացրել է նաև Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Անդրեյ Երմոլաևին:
Առայժմ հայտնի չէ, թե ով կնշանակվի երկրի ղեկավարի մամլո քարտուղարի պաշտոնում:
Դարյա Չեպակը այդ պաշտոնը զբաղեցնում էր 2011թ. մարտից:











































