Henaran.am-ը ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) ուղղությունում կատարված դեպքերը:
Հիշեցենք, որ հունվարի 19-ի 20-ի լույս գիշերը արդբեջանցիների դիվերսիոն խմբերը շարժվել էին սահմանի երկու ուղղություններով:
Զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Բարեբախտաբար, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հարավարևելյան (Կորգան) ուղղությունում հայկական ստորաբաժանումները զոհեր և վիրավորներ չունեցան:
Ադրբեջանիցների շարժը այս ուղղությամբ առաջինը նկատեցին հետախույզները: Նրանց պատմելով անմիջապես սկսեցին գործողությունները՝ խույս տալով թշնամուց: Վերջիներս սակայն կարողացան հրետակոծել մարտական մեր հենակետը՝ փորձելով առաջ անցնել: Սակայն մարտական տագնապ հայտարարվեց, ձեռնարկվեց շրջանաձև պաշտպանություն և թշնամին խուճապահար փախավ:









































