Friday, 03 07 2026
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ

Երկու ծայրահեղություն Արցախի հարցում. պետք է կանգնեցնել

Արցախի հարցը դարձավ Հայաստանում նախընտրական արշավի առանցքային հարցերից մեկը, սակայն առավելապես փոխադարձ մեղադրանքների տիրույթում, որ ծագեցին Սասուն Միքայելյանի հայտնի հայտարարությունից: Մեղադրանքներ հնչեցին Արցախից, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ Հայաստանից հորդորեց Բակո Սահակյանին կարգի հրավիրել իր այն ենթականերին, որոնք իրենց թույլ են տվել հայտարարություններ անել Հայաստանի նախընտրական արշավի և դրա ընթացքում հնչած հայտարարությունների կապակցությամբ: Կդադարի՞ այս, այսպես ասած, փոխհրաձգությունը դրանից հետո՝ պարզ չէ, սակայն Նիկոլ Փաշինյանը խոստացել է նաև ընտրությունից հետո քննարկել նախընտրական այս օրերին արցախյան որոշ պաշտոնյաների հարցը:

Դժբախտաբար, Արցախի հարցը նախընտրական թոհուբոհի մաս դարձավ ոչ թե կոնցեպտուալ առումով, այլ պարզապես հարաբերությունների պարզման: Ընդ որում, այստեղ առկա է ևս մեկ վտանգ կամ խնդիր՝ առավելապես ռիսկի տեսքով, և շատ լավ կլինի, որ այն այդ տեսքով էլ չեզոքանա և չվերածվի արդեն առկա խնդրի: Դա այն է, որ քաղաքական այս փոխհրաձգության մեջ կարող է որոշակի լարում առաջանալ հասարակությունների մակարդակով: Ավելին, կասկած չկա, որ նախկին իշխանության մի շարք շրջանակներ, այդ թվում՝ դրանց որոշ ներկայացուցիչներ, Արցախում հետևողականորեն ամիսներ շարունակ նաև աշխատում են այդ ուղղությամբ՝ փորձելով այդ լարումն օգտագործել իրենց խմբային շահերի համար: Խոսել այդ իրողության անթույլատրելիության մասին՝ նշանակում է չասել ոչինչ:

Այս տեսանկյունից ստեղծված իրավիճակը դրսևորեց մի մտահոգիչ իրողություն, որ Արցախյան հարցը հայաստանյան ներքաղաքական գործընթացներում մշտապես գտնվել է երկու ծայրահեղությունների տիրույթում՝ կա՛մ ընդհանրապես չի շոշափվել, կա՛մ շոշափվել է լոկ քաղաքական, խմբային շահերի բերումով և փոխադարձ մեղադրանքների համատեքստում: Բովանդակային քննարկում, որը պայմանականորեն կարող ենք ասել «ոսկե միջին», իսկ իրականում պետական և ազգային անվտանգության ու պետականության զարգացման առանցքային հարց, արցախյան թեմատիկան հայաստանյան ներքաղաքական կյանքում չի ստացել ու չի ստանում: Եվ այստեղ իհարկե նույնպես խորքում ընկած է քաղաքական սուբյեկտների զուտ խմբային շահը, որը գերադասել է հեռու մնալ լուրջ խնդիրներից և հարցերից՝ ավելորդ պատասխանատվության տակ չընկնելու համար, և գերադասվել է այդ խնդիրները դարձնել ընդամենը քարոզչական շահարկման առարկա:

Այդ իմաստով նոր Հայաստանի առանցքային հատկանիշներից և խնդիրներից մեկը թերևս պետք է լինի ներքաղաքական օրակարգում արցախյան «դիսկուրսի» լրջացումը: Այդ հարցի շուրջ կամ բանավեճը, կամ համաձայնությունը, կամ կոնսենսուսը պետք է լինեն կոնցեպտուալ, որպեսզի որևէ տեսքով այն միայն ուժեղացնի Հայաստանի դիրքը: Առայժմ նախկին իշխանությունը կարողացել է հարցը ներքաղաքական դաշտ ակնհայտորեն «ներբեռնել» շահարկումների ռեժիմում՝ կանգ չառնելով անգամ Հայաստանի ու Արցախի համար վտանգավոր գնահատականների, հայտարարությունների առաջ, կանգ չառնելով հասարակությունների մակարդակում լարվածություն առաջացնելու վտանգի առաջ: Դա կանգնեցնել է պետք, և պետք է կանգնեցնել ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հորդորի ուժով, այլ նաև դաշտ քաղաքական բովանդակություն ներբեռնելով և այդպիսով շահարկումները դուրս մղելով:

Ի վերջո՝ դա նաև միջազգային մասշտաբի խնդիր է, որի մասին ակնարկ կար նաև ԱՄՆ նախկին դեսպան Միլսի հայտնի աղմուկ հանած հարցազրույցում, այն մասին, որ Հայաստանի ժողովուրդը դեմ է հող հանձնելուն, և Հայաստանում չկան քննարկումներ այդ թեմայով: Միլսը գործնականում ակնարկում էր այն մասին, որ աշխարհը Հայաստանից բովանդակություն է ակնկալում Արցախի խնդրում, ոչ թե զիջումներ: Բայց հենց այդ բովանդակության բացակայությունն էր նաև պատճառը, որ Միլսի բավական նուրբ տողատակերով հարցազրույցը իրականում դարձյալ լայնորեն դիտարկվեց «ռազբորկաների» տրամաբանության մակարդակում, թեև դրանում էլ ակնառու էր նախկին համակարգի սեգմենտների շահագրգռությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում