Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի ցանկանում աշխատել Թբիլիսիում Միխեիլ Սաակաշվիլիի օրոք կառուցված նախագահական պալատում, հաղորդում է Interfax.ru-ն:
Սալոմե Զուրաբիշվիլին որպես նախագահական նստավայր նախապատվությունը տալիս է վրաց իշխան Օրբելիանիի նախկին պալատին, որը, նրա կարծիքով, ավելի համեստ և եվրոպական տեսք ունի:
Նախկին նախագահ Սաակաշվիլիի նախաձեռնությամբ՝ 2004-2009թթ. կառուցված նախագահական պալատը գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի միջև տարաձայնությունների պատճառ էր դարձել:
Իվանիշվիլին բազմիցս մեղադրել է Մարգվելաշվիլիին այն բանի համար, որ նա չի ուզում լքել նախագահական նստավայրը, որն իր մեծության պատճառով պետբյուջեի վրա թանկ է նստում:











































