Լվովի մարզային խորհուրդը ճանաչել է եվրամայդանի հռչակած Ժողովրդական ռադան: Խորհուրդը նաև ստեղծել է իր գործադիր կոմիտեն՝ հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:
Ժողովրդական ռադան ճանաչել են որպես կոլեգիալ մարմին, որը լիազորված է ներկայացնել Ուկրաինայի ժողովրդի շահերը:
Այդ որոշմանը կողմ են քվեարկել մարզային խորհրդի 70 պատգամավորներ: Խորհրդում ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները մեծամասնություն են կազմել:










































