Հարավկորեական մայրաքաղաքի պլաստիկ վիրաբուժության կլինիկաներից մեկին տուգանել են 3 հազար դոլարով՝ վիրահատությունից հետո հաճախորդների ծնոտների ոսկորները ընդունարանում որպես դեկորի մաս կիրառելու համար:
60 սմ բարձրությամբ թափանցիկ տարաները լի են ծնոտի ոսկրերով, որոնք գոյացել են Հարավային Կորեայում չափազանց տարածված դեմքի ձևի փոփոխության պլաստիկ վիրահատություններից հետո: Այս մասին հաղորդում է AFP-ն՝ հղում կատարելով տեղի պաշտոնյաներին:
Կլինիկայի որոշ հաճախորդների բողոքներից հետո դեկորը հանվել է: Դրանից բացի՝ տեղի իշխանությունները որոշել են, որ կլինիկան խախտել է այն օրենքը, որի համաձայն՝ վիրահատություններից հետո մնացած մարմնի ցանկացած մաս պետք է ոչնչացվի:






































