Սիրիայի ընդդիմության պատվիրակությունը նախատեսում է, որ 2 օրից ձեռնամուխ կլինի Սիրիայի կառավարության ներկայացուցիչների հետ քաղաքական հարցերի, մասնավորապես՝ «անցումային կառավարության» ստեղծմանը վերաբերող հարցերի քննարկմանը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով Ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչ Անաս Ալ-Աբդային:
«Մենք հաշվարկում ենք 2 օրից սկսել քաղաքական բանակցություններ, կսկսենք խոսել անցումային կառավարության մասին: Այն, որ մենք այստեղ ենք, կարևոր ազդանշան է մեր ժողովրդին»,- ասել է նա:











































