9-ին կկայանա հայտնի ամերիկացի երաժիշտ Սթիվի Ուանդերի բարեգործական համերգը՝ Կալիֆոռնիայի հրդեհներից Դեկտեմբերի տուժածների համար միջոցներ հավաքելու համար, հաղորդում է Associated Press-ը:
Երաժիշտը մամլո ասուլիսում հայտնել է, որ The Stevie Wonder Song Party: A Celebration of Life, Love & Music շոուի միջոցով հանգանակված միջոցները կփոխանցվեն նրանց, ովքեր աղետի հետևանքով մնացել են անտուն և առանց հարազատների:

Վերջին քսան տարիների ընթացքում Սթիվի Ուանդերը Լոս Անջելեսում շոուներ է կազմակերպել հաշմանդամություն ունեցող մարդկանց և անապահով ընտանիքների երեխաների համար խաղալիքներ հավաքելու նպատակով:
Ըստ երգչի՝ դեկտեմբերի 9-ի համերգը պետք է յուրահատուկ լինի:








































