Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի և Կիպրոսի Հանրապետության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
Հարցն ընդգրկված էր չզեկուցվողների թվում և միանգամից ընդունվեց գործադիրի նիստի սկզբում: Այն ներկայացրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:
Հիմնավորման համաձայն՝ Հայաստանը մեծապես կարևորում է Կիպրոսի հետ միջպետական հարաբերությունների ամրապնդումը, շարունակական զարգացումը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով: «Համաձայնագրի վավերացումը կնպաստի երկկողմ համագործակցության ընթացքում փոխանցվող և ստացվող՝ Հայաստանի և Կիպրոսի Հանրապետությունների ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պաշտպանության փոխադարձաբար ապահովումը»,- նշված է հիմնավորման մեջ:












































