Աշխարհահռչակ կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն ամուսնացել է հրեա երգչուհի Դանիելա Փիքի հետ, գրում է Daily Mail-ը:
Տարանտինոն Փիքին առաջին անգամ հանդիպել է 2009թ. Իսրայելում, որտեղ ներկայացնում էր իր «Անփառունակ սրիկաները» ֆիլմը: Դրանից ութ տարի անց նրանք նշանադրվել են:

Հայտնի է, որ 55-ամյա Տարանտինոյի և 35-ամյա երգչուհու պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում:
Հետաքրքիր է, որ սա Տարանտինոյի առաջին ամուսնությունն է:



















































