Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր է պաշտոնապես հայտարարել իր քաղաքացիական կնոջ՝ Վալերի Տրիերվեյլերի հետ հարաբերությունները խզելու մասին՝ գրում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, նրանք մեջբերում են անանուն աղբյուրների, որոնք պնդում են, որ երկրի ղեկավարն այսօր կանի պաշտոնական հայտարարություն:
Ավելի վաղ Closer տաբլոիդը հայտնել էր Օլանդի ու դերասանուհի Ժյուլի Գայեյի սիրավեպի մասին:
Օլանդը 2007-ից մինչ օրս քաղաքացիական ամուսնական հարաբերությունների մեջ է ֆրանսիացի լրագրող Վալերի Տրիերվեյլերի հետ:










































