ԱՄՆ-ում երդվյալ ատենակալները մեղավոր են ճանաչել Իլինոյս նահանգի նախկին ղեկավար Ռոդա Բլագոևիչին: Նա մեղադրվում էր կոռուպցիայի, մասնավորապես՝ Սենատում Բարաք Օբամայի նախագահ ընտրվելուց հետո թափուր մնացած տեղը վաճառելու մեջ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նա մեղավոր է ճանաչվել առաջադրված 20 կետերից 17-ով: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, նախկին նահանգապետին սպառնում է մինչև 300 տարի ազատազրկում: Նրա ազատազրկման վերջնական ժամկետը կորոշի դատավորը: Այժմ Բլագոևիչը գտնվում է ազատության մեջ:
Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Բլագոևիչը կանգնում է դատարանի առաջ: Ավելի վաղ նա մեղավոր էր ճանաչվել Հետաքննությանների դաշնային բյուրոյին խաբելու մեջ: