Չեչնիայից հնգամյա մարզիկ Ռախիմ Կուրիևը երկու ժամում 3202 անգամ ձգում է արել՝ 6 համաշխարհային ձեռքբերում գրանցելով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը արդեն խոստացել է Ռախիմին խանութ տանել և բոլոր խաղալիքները գնել նրա համար: Տղան հաստատել է, որ աշխարհում լավագույնն է և օրինակ կդառնա մյուսների համար: Կադիրովի խոսքով՝ մյուս երեխաները նրան հերոս կհամարեն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի կեսերին Ռախիմ Կուրիևը երկուս ու կես ժամվա ընթացքում չորս հազար ձգում է արել: Սակայն այդ ռեկորդը չի գրանցվել: Չնայած դրան՝ տղային Mercedes ավտոմեքենա են նվիրել:
https://www.youtube.com/watch?v=wD5Q08u8PQQ&feature=youtu.be









































