Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն, որը կասկածվում է 20-ամյա դերասանուհու բռնաբարության մեջ, ներկայացել է հարցաքննության և ցուցմունք տվել, հաղորդում RTL-ն:
Տեղեկացվում է, որ իրավապահների հետ զրույցից հետո, դերասանն ազատ է արձակվել: Հարցաքննության ընթացքում հատկապես ինչ է խոսել Դեպարդիեին՝ չի հաղորդվում:
Ըստ հայցվորի, Դեպարդիեն երկու անգամ սեռական ոտնձգություն է կատարել իր նկատմամբ, թատերական բեմականացման ոչ պաշտոնական փորձի ժամանակ, իր փարիզյան տանը: Նա դերասանուհու հոր ընկերն էր և խոստացել էր օգնել նրան՝ մի քանի խորհուրդ տալով կարիերայի հարցում:











































