Վրաստանում այսօր կայացել է երկրի 25-ամյա անկախության ընթացքում թվով 5-րդ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:
Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը հրապարակել է նախագահական ընտրություններից հետո Edison Research հեղինակավոր ամերիկյան ընկերության անցկացրած էքզիթ-փոլերի արդյունքները:
Հարցման արդյունքները 17:00-ի դրությամբ ցույց են տվել, որ Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը, ստացել է ընտրողների 55%, իսկ «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմից առաջադրված Գրիգոլ Վաշաձեն՝ 45% քվեները:
Հարցման արդյունքների անճշտությունը 3 % է:









































