Սիրիայի կառավարության պատվիրակությունը չի ընդունում «Ժնև-1»-ի կոմյունիկեի դրույթները: Այս մասին հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը Twitter-ի իր միկրոբլոգում:
Ավելի վաղ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին քննարկումների առաջին օրվա ավարտից հետո հայտարարել էր, որ Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները ընդունում են 2012թ. հունիսի 30-ի ժնևյան կոմյունիկեի դրույթները:
Մասնավորապես Բրահիմին կրկին ընդգծել էր, որ աշխատանքի համար հիմք է հանդիսանում ժնևյան կոմյունիկեն, և նրա խոսքերով` այն «ոչ մեկը չի վիճարկում»:







































