Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, Twitter-ում գոյություն ունեցող blog_medvedev միկրոբլոգը ոչ մի կապ չունի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ. «ՌԴ նախագահն ունի երկու պաշտոնական բլոգ՝ KremlinRussia և MedvedevRussia: Twitter-ում մնացած որևէ բլոգ նախագահի հետ կապ չունի», ասել են Կրեմլում:
Նրանք նշել են, որ blog_medvedev-ը պարզապես կեղծիք է: Տեղեկացնենք, որ երեկ այս կեղծ բլոգը հարց էր ուղղել ռուսաստանցիներին, թե ինչպես են նրանք վերաբերվում օլիգարխ Պրոխորովին Ռուսաստանի վարչապետ նշանակելու հարցին: Վերջինս շաբաթ օրը գլխավորել է «Արդար գործ» կուսակցությունը: