ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի հյուսիսում կալանավորվել է ցածր դասարանների ուսուցչուհի, որը մեղադրվում է իր գործընկերների սննդի մեջ մարիխուանա լցնելու համար՝ հայտնում է Fox News-ը:
47-ամյա կնոջը ոստիկանությունը ձերբակալել է այն բանից հետո, երբ մի քանի ուսուցիչների ինքնազգացողությունը վատացել է նրա տանը ընթրելուց հետո:
Համաձայն հետազոտության՝ բոլորի մոտ հայտնաբերվել է մարիխուանայից թունավորում:











































