Հունվարի 25-ին, ժամը 09.38-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Լուսինյան փողոցի թիվ 17 տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Պարզվել է, որ դեռևս չպարզաբանված հանգամանքներում 1962թ. ծնված Մ. Բ.-ին պատկանող տան հյուրասենյակում շրջվել է վառարանը (վառելափայտ), ինչի հետևանքով այրվել է հատակը՝ 2քմ մակերեսով:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը շտապօգնության աշխատակիցները հյուրասենյակում հայտնաբերել են Մ.Բ.-ի դին (նախնական տվյալներով ծխախեղդ եղած) և տեղափոխել Արտաշատ քաղաքի ԲԿ:









































