Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ամերիկյան NBC հեռուստաընկերությանը հետ իր հարցազրույցում դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Մասնավորապես՝ նա Թրամփին խնդրել է Արգենտինայում կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակում հաղորդագրություն փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Պորոշենկոն Պուտինին խնդրել է լքել Ուկրաինան:
«Հեռացե՛ք Ուկրաինայից, պարո՛ն Պուտին»,-ասել է Ուկրաինայի առաջնորդը:









































