Thursday, 16 07 2026
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին

Վարչապետը ցույց տվեց տարածը հետ բերելու տեղը. ով է լինելու առաջինը

Վերաքննիչ դատարանում երեկ հետաձգվել է Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է նրա կալանքի որոշմանը: Վճռաբեկ դատարանն օրերս բեկանել էր Վերաքննիչի նախկին որոշումը, որով Քոչարյանն ազատ էր արձակվել կալանքից՝ անձեռնմխելիության հիմքով: Հիմա Վերաքննիչը փաստորեն նոր քննություն է իրականացնում և պետք է որոշի՝ մնո՞ւմ է Քոչարյանն ազատության մեջ, թե՞ կալանավորվում է: Սա, իհարկե, հայաստանյան ներքին զարգացումների համար հատկանշական գործ է՝ նկատի ունենալով թե՛ ընդհանուր ներքաղաքական համատեքստը, թե՛ այն, որ Վճռաբեկի որոշումը փաստորեն եղավ Հայաստանում նախընտրական արշավի շեմին, Քոչարյանի գլխին կախելով փաստորեն «դամոկլյան սուրը»:

Մյուս կողմից, իրավիճակը բավականին հետաքրքիր գունավորում ստացավ երեկ, երբ Նիկոլ Փաշինյանը նախընտրական ելույթներից մեկում հայտարարեց, որ հասարակությունից գողացված, յուրացված փողերը, որոնք միլիոնավոր դոլարների հարստություն են դարձել նախկին իշխանության տարբեր ընտանիքների համար, այդ թվում՝ Քոչարյանների՝ ինչպես հայտարարել էր վարչապետը, պետք է կոպեկ առ կոպեկ վերադարձվեն և ուղղվեն զինված ուժերին: Այս հայտարարությունը հատկանշական է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը գործնականում առաջին անգամ տվել է անուններ, ազգանուններ՝ Քոչարյանների, Սարգսյանների, Խաչատրյանների ընտանիքների, և նաև սահմանել հանրությունից յուրացված միջոցների վերադարձի շատ կոնկրետ նպատակակետ կամ հասցե՝ զինված ուժեր, բանակ: Սա, իհարկե, լիովին տեղավորվում է նախընտրական քարոզչության տրամաբանության մեջ, որով Նիկոլ Փաշինյանը փորձում է նաև մեսիջներ հղել հանրության արմատական տրամադրված, նախկին համակարգի հանդեպ կոշտ քայլեր պահանջող շերտերին: Սակայն մյուս կողմից արվում են բավականին կոնկրետ հայտարարություններ, և գործնականում առաջին անգամ նշվում է շատ կոնկրետ հասցե, որտեղ պետք է գնան հետ բերվող ռեսուրսները: Իսկ սա արդեն նշանակում է, որ բանը ամենևին լոկ նախընտրական տրամադրությունը չէ, և գործ ունենք որոշակի այլ առարկայություններ պարունակող իրողությունների հետ:

Եվ այդ իմաստով նաև հատկանշական է, որ այդ առարկայացումը տեղի է ունենում խորհրդարանի ընտրությանը զուգընթաց, բավականին թափանցիկ տողատակով, որ ընտրությունից հետո Նիկոլ Փաշինյանը կարող է նախկին իշխանության շրջանակների համար շատ ավելի բարձրացնել, այսպես ասած, սիրո և հանդուրժողության ռեժիմից օգտվելու նշաձողը: Մյուս կողմից, սակայն, «վերադարձի» հասցեն բանակը դիտարկելով, Փաշինյանը նաև ցույց է տալիս, այսպես ասած, հասարակական ներման ճանապարհը, այն իմաստով, որ բանակի հասցեով վերադարձը ոչ միայն պրագմատիկ, այլ նաև բարոյա-քաղաքական առումով կարող է ավելի ծանրակշիռ փաստարկ լինել հանրային ներում ակնկալելու կամ ստանալու իմաստով, ինչի մասին էլ Փաշինյանը խոսել էր դեռևս Երևանի քաղաքապետի ընտրության իր հայտնի ելույթում: Եվ այս իմաստով, թերևս, հետաքրքրական է սպասել, թե ո՞վ է լինելու յուրացրած ռեսուրսները բանակին առաջին «վերադարձնողը»:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում