Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Ռուսական ռեբրենդինգ՝ Հայաստանում. Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանի փոխարեն

Մամուլում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին հանդիսավորությամբ տեղի կունենա ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հիմնած հայ-ռուսական բարեկամության «Լազարևյան» ակումբի բացումը, որին հրավիրված է անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կգնա՞ Փաշինյանը ակումբի բացմանը, թե՞ զբաղված կլինի քարոզարշավով՝ պարզ կլինի ժամանակին:

Հետաքրքիր է, սակայն, որ հրավիրյալների թվում է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը, ըստ տեղեկության, ընդունել է հրավերը և անգամ ելույթ կունենա դեկտեմբերի 1-ի նիստում, որտեղ քննարկվելու է Արցախի հարցի հեռանկարը: Կլինե՞ն Փաշինյանն ու Քոչարյանն ակումբում միևնույն ժամանակ, թե՞ վարչապետը ներկա կլինի նոյեմբերի 30-ին՝ բուն բացմանը, իսկ Քոչարյանն արդեն՝ երկրորդ օրը:

«Լազարևյան» ակումբը, ըստ Զատուլինի, պետք է, այսպես ասած, նոր լիցք ու շունչ հաղորդի հայ-ռուսական հարաբերությանը: Իհարկե, ուղղակի իմաստով չի ասվել որևէ բան, սակայն գործնականում սա հայտնի «Գրիբոյեդով» ակումբի, այսպես ասած, այլընտրանքն է: «Գրիբոյեդովը» Կիսելյովի նախագիծն էր, որը փառավորապես տապալվեց թե՛ ինքը, թե՛ տապալեց հայ-ռուսական հարաբերությունները: Նույն կենտրո՞նն է հղացել նոր ակումբի գաղափարը, թե՞ այստեղ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ռուսական քաղաքական շրջանակների կամ իշխանական շրջանակների մի թևը տապալվում է, և գալիս է, այսպես ասած, մյուս թևի աշխատանքի հերթը:

Այդ իմաստով, օրինակ, հետաքրքիր է, որ հրավիրյալ է Ռոբերտ Քոչարյանը, որովհետև «Գրիբոյեդով» ակումբի ուշադրությանը նա կարծես թե չէր արժանանում: Միևնույն ժամանակ, հետաքրքիր է, որ չի խոսվում «Լազարևյան» ակումբ Սերժ Սարգսյանի հրավիրված լինելու մասին: Եվ այստեղ, իհարկե, հիշարժան է այն հայտնի դրվագը, երբ դեռևս նախագահ դառնալ պատրաստվող Սերժ Սարգսյանին Զատուլինը Մոսկվայում ծննդյան օրվա առիթով նվիրել էր, այսպես ասած, «ռուլետկա»՝ խաղատան պտտակ՝ հայտնի ակնարկով: Այդպիսով, այսպես ասած՝ ի դեմս «Լազարևյան» ակումբի, որը ըստ էության փոխարինելու է գալիս «Գրիբոյեդովյան» ակումբին, Հայաստանում կարծես թե տեղի է ունենում ռուսական, այսպես ասած, գերակա առանցքի փոփոխություն, և այն իր վրա նկատելիորեն կրում է նաև Հայաստանի նախկին համակարգի յուրօրինակ «փոխատեղման», այսպես ասած, կնիք:

Եվ ուշագրավ է, որ «Լազարևյան» ակումբի բացումը փաստորեն զուգորդվել է Հայաստանում նախընտրական շրջանին, երբ թվում էր, որ ավելի նպատակահարմար կարող էր լինել ակումբը բացել առավել հանգիստ ժամանակաշրջանում՝ ոչ այն ժամանակ, երբ ամբողջ երկիրը զբաղված է արտահերթ ընտրության առանց այդ էլ արագընթաց իրողությամբ:

Մյուս կողմից՝ այդ զուգորդումը թերևս խիստ խորհրդանշական է՝ այն իմաստով, որ Հայաստանում ժողովրդական հեղափոխության ամբողջական ավարտին զուգահեռ, որը կամբողջացնի նոր իշխանության ձևավորումը, յուրօրինակ վերաձևում է տեղի ունենում նաև Հայաստանում ռուսական ներկայության դաշտում: Որքանով է այդ գործընթացն ուղիղ համակարգվում Կրեմլից՝ դժվար է ասել, թեև Զատուլինն անկասկած դիտարկվում է իբրև հենց կրեմլյան շրջանակին մերձ գործիչ:

Մոսկվան ըստ երևույթին Հայաստանում փորձում է ձևավորել իր, այսպես ասած, «այլընտրանքը»՝ լեգիտիմ իշխանության ձևավորմանը զուգահեռ: Կամ էլ նախկին համակարգը Հայաստանում փորձում է վերախմբավորվել իր աջակից ռուսական շրջանակների հետ համատեղ՝ այն բանից հետո, երբ ապրիլից ի վեր Փաշինյանի հանդեպ Պուտինի մեջ խոր անվստահություն առաջացնելու փորձերը անցան ապարդյուն, և արտահերթ ընտրության ամրագրումով խաղը գործնականում տեղափոխվեց այլևս ավելի երկարաժամկետ փուլ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում