Thursday, 11 06 2026
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար

Ո՞րն է Փաշինյանի ու «ծռերի» հակադրության առանցքը

Երեկ անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության անդամների՝ խորհրդարանը 1.5-2 տարի աշխատելու հայտարարությանը՝ վարչապետի պաշտոնակատարն ասել էր, որ ընտրվող խորհրդարանը լինելու է լեգիտիմ և գործելու է իր լիարժեք ժամկետներում, եթե ՀՀ քաղաքացիներն այլ բան չորոշեն: «Դուք որոշել եք, որ Ձեզ իրավունք է տրված խորհրդարանի, երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափերը: Ես Ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ և թուլակամ իշխանությունը չէ: Մեր ժպիտները և քաղաքավարությունը որևէ մեկը չհամարձակվի մեկնաբանել որպես թուլություն»,- նշել էր նա:

Այսօր Ժիրայր Սեֆիլյանի թիմը հայտարարությամբ արձագանքել է Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին՝ պնդելով, որ վարչապետն իր խոսքում «կատարել է անհիմն պնդումներ, օգտագործել է սպառնալիքներ և վիրավորական ենթատեքստ ունեցող արտահայտություններ», ու դարձյալ շեշտել, որ խորհրդարանական ընտրությունները երկու տարվա ընթացքում անհրաժեշտություն են՝ նոր Սահմանադրություն, ԸՕ և «Կուսակցությունների մասին» օրենք ընդունելուց հետո։

Ինքնին հասկանալի է, որ այստեղ խնդիրը արտահերթ ընտրությունները չեն, որոնց անհրաժեշտության կամ բացառման մասին երկուստեք պնդումներն էլ համարժեք չեն, որովհետև գոնե այս պահին հնարավոր չէ կանխատեսել, թե առաջիկա մեկ-երկու տարում ինչպիսի զարգացումներ տեղի կունենան Հայաստանում և դրա շուրջ։

Սակայն Փաշինյանի ու «Սասնա ծռերի» վեճն ավելի խորքային է, ու արտահերթ ընտրությունների թեման դրա ընդամենը այսբերգն է։ Փաշինյանի պատկերացմամբ՝ հեղափոխությունը կամ առնվազն դրա քաղաքական մասը դեկտեմբերի 9-ին վերջանում է, որից հետո պետք է ձեռնամուխ լինել որակապես նոր համակարգի ստեղծմանը, ինչը հնարավորություն կտա բովանդակություն հաղորդել նոր Հայաստանին, ձևավորել դրա քաղաքական, տնտեսական, ինստիտուցիոնալ հիմքերը։ Պատահական չէ, որ դեռ խորհրդարանական ընտրություններից առաջ՝ Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի ինագուրացիայի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ծրագրային ելույթով, որի առանցքը բարիկադների ապամոնտաժումն էր։ Վարչապետի ելույթը հենց հեղափոխության ավարտի ու հասարակության և քաղաքական դաշտի տարբեր սեգմենտների երկխոսության համար նոր բանաձև գտնելու անհրաժեշտության մասին էր։ Դրան էին միտված նաև Փաշինյանի մի քանի կադրային նշանակումներ, որոնք, իհարկե, միանշանակ չընդունվեցին հասարակության կողմից։

Այնուամենայնիվ, դատելով Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթից, նա հետամուտ է նրան, որպեսզի դեկտեմբերի 9-ին ավարտվի, այսպես կոչված, անցումային ժամանակաշրջանը։ Ի վերջո, խորհրդարանական ընտրությունները ժամկետային առումով առաջ բերվեցին հենց այն պատճառաբանությամբ, որպեսզի կանխատեսելի կայունության միջավայրում կառավարությունը հնարավորություն ունենա զբաղվելու երկարաժամկետ ծրագրերի իրականացմամբ, իսկ ներդրողները շահագրգռվածություն ցուցաբերեն Հայաստանի հանդեպ։

Ժիրայր Սեֆիլյանի թիմն ըստ էության առաջարկում է, այսպես կոչված, պերմանենտ հեղափոխության ճանապարհը, որի հաջորդ թիրախը դառնալու են արդեն ոչ թե քրեաօլիգարխիան, որը հուսանք՝ դեկտեմբերի 9-ին ջախջախվելու է, այլ Երրորդ հանրապետության քաղաքական, սահմանադրական, արժեքային հիմքերը։

«Ծռերի» համար նոր Սահմանադրության ընդունումը կենսական, արմատական պահանջ է, որի միջոցով նրանք ձգտում են արխիվացնել Երրորդ հանրապետությունը։ Նման ռադիկալ պահանջներ հնչում են ոչ միայն հայկական հեղափոխությունից հետո, այլ նաև նման նախադեպեր եղել են Վրաստանում և Ուկրաինայում։ Վրացական հեղափոխությունից հետո Միխեիլ Սաակաշվիլիին հաջողվեց ստեղծել նոր, արդյունավետ համակարգ՝ լուսանցքայնացնելով մարգինալներին։ Նույնը չի կարելի ասել ուկրաինական հեղափոխությունների պարագայում, որոնք ոչ միայն չեն ավարտվել կայուն համակարգերի ստեղծմամբ, այլև լեգիտիմացրել են տարբեր մարգինալ խմբերի ու նաև ռևանշիստական խմբերի գործունեությունը։

Ահա այս վտանգավոր ճանապարհն է, որ մերժում է Նիկոլ Փաշինյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում