Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ հանձնակատար Լախդար Բրահիմին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մտադիր չէ քննարկել իր հնարավոր հրաժարականը, եթե «Ժնև-2» միջազգային համաժողովը չտա սպասելի արդյունքները: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
«Երբ մենք աշխատում ենք այնպես, ինչպես ես, երբեք չենք խոսում հրաժարականի մասին մինչ որևէ արդյունքի հասնելը: Հետո կտեսնենք»,- նշել է Բրահիմին:
Ավելի վաղ Բրահիմին բանակցություններ էր վարել Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների հետ: Նշվում է, որ կողմերն անմիջական բանակցությունները կսկսեն հունվարի 25-ին:








































