«Մի բան ակնհայտ է, որ նախորդ կառավարությունը պետք է ավելի խոր ու մանրամասն այս գործընթացների միջով անցներ և չհասնեինք այն իրավիճակին, որին հիմա հասել ենք: Սա շատ լուրջ խնդիր է: Այսինքն՝ մի կողմից՝ մենք ունենք այնպիսի արժեքներ, որոնք անգին են ինձ համար ու որևէ թվով ձևակերպված ներդրում չի կարող այդ արժեքներին դիմակայել, բայց մյուս կողմից՝ ունենք մի իրավիճակ, որ Հայաստանի միջազգային վարկը ներդրումային միջավայրի հետ կապված լուրջ վտանգի առարկա կարող է դառնալ նմանատիպ ուղերձներով»,- Ամուլսարի խնդրի շուրջ Վայոց ձորի մարզում բնակիչների հետ զրույցի ժամանակ ասել է ԱԺ պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանը:









































