«Թող ձեր նմանները գան, երկիրը դզեն, հերիք ա՝ էդ թալանչիներին հանեք: Նորից են դրել՝ ես վախենում եմ, որ դրանք էլի մի օյին հանեն»,- Սիսիանում «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ ասաց բնակիչներից մեկը:
Դիմելով կուսակցության ցուցակը գլխավորող, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին՝ սիսիանցի պապիկն ասաց. «էն քաչալը որ եկել ա, ես վախենում եմ՝ դրանք նորից ընտրվեն»: Ի պատասխան՝ Մարուքյանն ասաց. «Չեն ընտրվելու… Ես էլ եմ քաչալ»: «Չէ, ամեն քաչալ քաչալ չի, նա լրիվ քաչալ ա: Պարոն Մարուքյան, դրանք աղվեսի ճտեր են, թաքնված ավազակախումբ ա»,- հավելեց սիսիանցի պապիկը:
Մանրամասները՝ տեսանյութում:











































