Իրաքի Անբար գավառում անցկացվող հակաահաբեկչական գործողությունների պատճառով իրենց տները ստիպված են եղել լքել ավելի քան 140 հազար բնակիչներ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
«Դա Իրաքում ամենաբազմամարդ վերաբնակեցումն է` 2006-2008-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած կրոնական բախումներից ի վեր»,- ասել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հաձնակատարի ներկայացուցիչ Փիթեր Քեսլերը:
Նրա խոսերով` այդ տվյալները տրամադրվել են Իրաքի կառավարության կողմից: Նա նաև ասել է, որ մեկ շաբաթվա ընթացքում վերոնշյալ գավառը լքել է մոտ 65 հազար մարդ:
Հիշեցնենք, որ Անբարում ռազմական գործողությունները սկսվել են դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 21-ից: Չնայած իսլամիստների դիմադրությանը` կառավարական զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել գավառի մեծ մասը:











































