ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածի տակ է առել կլիմայի փոփոխության մասին հաշվետվությունը, որը հրապարակել է իր սեփական վարչակազմը: Այս մասին հաղորդում է Newsweek-ը:
Զեկույցում ասվում է, որ դարավերջին գլոբալ տաքացման հետևանքներն ԱՄՆ-ի համար հարյուր միլիարդավոր դոլարներ կարող են արժենալ և 10 տոկոսով կկրճատեն ՀՆԱ-ն: Թրամփը հայտարարել է, որ չի հավատում դրան:
Նա նաև նշել է, որ իրեն դուր չի գալիս իրավիճակը, որի պարագայում ԱՄՆ-ում բնապահպանական աղտոտումները նվազագույնն են, իսկ աշխարհի մեկ այլ կետում կարող է «աղտոտ» լինել:
«Այսինքն`ես մաքուր օդ և մաքուր ջուր եմ ցանկանում, դա շատ կարևոր է»,-ընդգծել է Թրամփը:











































