Հայտնի է դարձել, թե ամենից հաճախ ինչ գույների հագուստ է հագնում Սասեքսկի դքսուհի Մեգան Մարքլը՝ տեղեկացնում է The Telegraph-ը։
Այն բանից հետո, երբ Մեգան Մարքլը դարձավ արքայազն Հարիի հարսնացուն, ապա՝ կինը, նա ամենից հաճախ հագուստի գույնի ընտրության հարցում կանգ է առնում անվտանգ և չեզոք մուգ կապույտի և բեժի վրա։ 37-ամյա դքսուհու սիրելի գույների ցանկում այս 2 գույները կիսել են առաջին հորիզոնականը։ Դրանցից յուրաքանչյուրով Մեգանը հանրությանը ներկայացել է 17 անգամ։ Երկրորդ տեղում սև գույնն է։ Նրան սև գույնի հագուստով նկատել են 13 անգամ։

Այնուհետև հաջորդում է սպիտակ գույնը (8 անգամ) և զոլավոր հանդերձները (6 անգամ)։ Երկնագույն և խակի երանգներով զգեստներ Մեգանը կրել է 4-ական անգամ։ Կարմիր՝ 3 անգամ, ծաղկային նախշերով հանդերձներ՝ 3 անգամ։ Եվ 1 անգամ նա հանրությանն է ներկայացել դեղին գույնի հանդերձանքով։









































