Thursday, 02 07 2026
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը

Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարը կարևորում է նաև Հայաստանի ներդրումային միջավայրն օտարերկրյա ներդրողների համար ավելի գրավիչ դարձնելու տեսանկյունից

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը իրականացվում է ոչ միայն արդարության և օրենքի գերակայության հաստատման, այլ նաև ներդրումային միջավայրի բարելավման համար: Չինական Phoenix TV հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք կարծում ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեզ հնարավորություն կտա մեր ներդրումային միջավայրն ավելի գրավիչ դարձնել օտարերկրյա ներդրողների համար: Հետևաբար, մենք դա անում ենք ոչ միայն արդարություն և օրենքի գերակայություն հաստատելու համար: Բացի այդ, մենք հույս ունենք, որ այն իրավիճակը, երբ մեր երկրում կոռուպցիա չի լինի, կգրավի օտարերկրյա ներդրողներին, որպեսզի գան Հայաստան և ներդրումներ անեն,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելել է, որ Հայաստանում եղել են տնտեսական մենաշնորհներ: «Եղել են մարդիկ, ովքեր ունեցել ավելի շատ իրավունքներ, քան մյուսները: Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանում բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ: Եվ մեր կառավարության հաջորդ առաջնահերթությունը երկրում իրապես անկախ արդարադատության համակարգի ստեղծումն է, որովհետև, դժբախտաբար, մեր արդարադատության համակարգը նույնպես կոռումպացված էր, և հիմա մենք աշխատում ենք մեր արդարադատության համակարգը իրապես անկախ դարձնելու ուղղությամբ»,- նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանը նաև ընդգծել է, որ Երևանի փողոցներում քայլելու ընթացքում կարելի է տեսնել շատ ժպտացող մարդկանց և հավելում, որ նույն իրավիճակը չէր, օրինակ, վեց ամիս առաջ: «Հայաստանում մարդկանց մեծ մասը երջանիկ չէին և իրենց չհարգված էին զգում: Մենք երկիր էինք, որը միշտ խնդիրներ է ունեցել՝ կապված ընտրությունների արդյունքների հետ, երբ ամեն անգամ ընտրությունների արդյունքները կեղծվել են: Բայց հիմա մենք վերացրել ենք այդ խնդիրը, և հիմա ես՝ որպես Հայաստանի վարչապետ, կարող եմ երաշխավորել, որ մենք երբեք նման խնդիր չենք ունենա»,- ընդգծել է Փաշինյանը! :

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում