Թեև ժամանակի սահմանափակության պատճառով մենք չենք կարող շփվել բոլորի հետ, բայց վստահ եղեք՝ մենք ներկայացնելու ենք բոլորին՝ ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ նրանից՝ մեզ են ընտրելու, թե ոչ: Կապանում քարոզարշավի ժամանակ այս մասին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Մենք լինելու ենք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների պատգամավորը, բոլոր քաղաքացիների կուսակցությունը»,- նշեց նա և կոչ արեց տարածել «Լուսավոր Հայաստան» նոր սերնդի ուժը:
Մանրամասները՝ տեսանյութում:












































