«Այս բիզնես համաժողովը շատ կարևոր է՝ օգնում է խթանել Հայաստանի իմիջը ամբողջ աշխարհում»,- նշեց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ կարևորելով փորձի փոխանակումն ու տնտեսական քաղաքականության մոտեցումների ձևավորումը:
Նրա խոսքով՝ այս համաժողովը խթանում է եվրոպական ընկերությունների հետաքրքրվածությունը Հայաստանով. «Հայաստանի պոտենցիալը շատ ավելին է, քան այժմ օգտագործվում է, և համոզված եմ՝ տնտեսական ռեֆորմներն իրենց դերը կխաղան և ավելի լայն կբացեն Հայաստանի դռները եվրոպական ընկերությունների համար, որոնք կգան այստեղ և կկատարեն իրենց ներդրումները, ինչից կշահեն ՀՀ բոլոր քաղաքացիները»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































