Wednesday, 01 07 2026
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել

Քոչարյանը դարձավ «թեկնածու». կուլմինացիան՝ վաղը

Վաղը, ժամը 15:00-ին, Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբեն Մխիթարյանի, տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը:

Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դատական նիստը ունի իրավական ու քաղաքական բաղադրիչներ։

Վճռաբեկ դատարանի որոշումից հետո իրավական հարթության վրա պատկերն առավել քան հստակ է։ Դատարանն ըստ էության չեղարկել է Վերաքննիչի նախկին որոշումը ու գործն ուղարկել է նոր քննության։ Սա ենթադրում է, որ Վերաքննիչ դատարանը զուտ իրավական առումով չի կարող նույնաբովանդակ որոշում կայացնել, ինչը նշանակում է, որ չափազանց մեծ է հավանականությունը, որ երկրորդ նախագահը վաղը կարող է կալանավորվել։

Համենայնդեպս, Հայաստանի դատաիրավական պրակտիկայում գործում է նման ավանդույթ, ու հիմքեր չկան ենթադրելու, որ այս պարագայում օրինաչափությունը չի գործելու։ Քոչարյանի դեպքում պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ ՀՔԾ-ն, ըստ էության, հիմնավորել է, որ երկրորդ նախագահը Մարտի 1-ի գործի գրեթե բոլոր դրվագներով, այսպես ասած, առանցքային մեղադրյալ է ու ազատության մեջ գտնվելով՝ խոչընդոտում է համապարփակ քննությանը։ Վերաքննիչի վաղվա նիստում խիստ սկզբունքային նշանակություն ունի, թե զուտ իրավական հարթության վրա ինչպիսի փաստարկներով հանդես կգան դատախազությունն ու պաշտպանական կողմը։

Սակայն Քոչարյանի՝ զուտ իրավական խնդիրն ունի բազմաշերտ քաղաքական նշանակություն։

Նախ՝ այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավը ու կասկածից վեր է, որ երկրորդ նախագահի հետ կապված դատարանի ցանկացած վճիռ դառնալու է ընտրական օրակարգի առանցքային թեմա, առնվազն՝ մի քանի օրվա, եթե ոչ՝ ամբողջ քարոզարշավի կտրվածքով։ Այլ խոսքով՝ Քոչարյանն ակամայից դառնում է «թեկնածու», գուցե ավելի կարևոր, քան շատերը, որոնց անունները ներառված են քվեաթերթիկում։

Մոտավորապես այդպիսի պատկեր էր Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունը հանգեցրել էր նրան, որ նա դարձել էր Նիկոլ Փաշինյանի հիմնական թիրախը՝ ուղղակի մասնակցություն չունենալով երևանյան ընտրություններին։ Սա, ինչպես նաև գաղտնալսումների հետ կապված աղմկոտ սկանդալը թույլ տվեցին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը քարոզարշավն իրականացնի «սպիտակների» ու «սևերի» հակադրության սկզբունքով՝ կոնսոլիդացնելով հասարակությանը։ Նույն սցենարն ըստ ամենայնի կրկնվելու է հիմա, ընդ որում՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի բովանդակություն կունենա դատարանի որոշումը։

Եթե Քոչարյանը կալանավորվի, ապա Նիկոլ Փաշինյանը դա համարելու է իր մեծագույն հաղթանակը, ինչն ավելի է ամրապնդելու նրա դիրքերն այս ընտրական կամպանիայում։ Եթե երկրորդ նախագահը մնա ազատության մեջ, Փաշինյանը փորձելու է նոր «խաչակրաց արշավանք» կազմակերպել «սևերի» դեմ՝ նոր ազդակ հաղորդելով հասարակական կոնսոլիդացիային։

Սակայն Քոչարյանի խնդիրն ունի նաև հստակ արտահայտված այլ քաղաքական ենթատեքստ։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի իշխանությունները խիստ բացասաբար են վերաբերվում երկրորդ նախագահի հնարավոր կալանավորմանը, և այս իրադարձությունն անուղղակ ազդեցություն է ունենալու ՀԱՊԿ դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովի վրա։ Սա մի կողմից՝ կարող է դառնալ Երևանի վճռականության ցուցադրություն, ինչը կստիպի, որպեսզի ՀԱՊԿ-ում ավելի լուրջ վերաբերվեն Հայաստանի հավակնություններին, մյուս կողմից՝ կարող է արձակել Մոսկվայի ձեռքերը՝ վերջինիս ստիպելով ցուցադրաբար միանալ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական մեկուսացմանն ուղղված Աստանայի ու Մինսկի ջանքերին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում