Իրանի նախագահ Հասան Ռուհանին խոստովանել է, որ Twitter-ի իր միկրոբլոգն իր փոխարեն վարում են «ընկերները»: Այս մասին նա հայտարարել է լրագրողներին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ՝ հաղորդում է The Washington Post-ը:
Ռուհանին չի հստակեցրել, թե ում նկատի ունի՝ ասելով «ընկերներ»:
The Washington Post-ը նրանց անվանել է «գրականության ստրուկներ»:
@HassanRouhani թվիթները անգլերեն են և նախատեսված արտասահմանյան լսարանի համար: Իրանի բնակիչների համար սոցիալական ցանցերի հասանելիությունն արգելափակված է: Ռուհանիի միկրոբլոգում ամեն օր հրապարակվում են տասնյակ թվիթներ: Օգտահաշվի բացվելուց ի վեր (2013թ. գարուն) դրանում հայտնվել է 2500 գրառում: Ռուհանիի էջին հետևում է ավելի քան 170 հազար օգտատեր:









































