Բրիտանացի Ռայան Փորթերն իր հետույքին Jeremy Kyle Show-ի հաղորդավար Ջերեմի Քայլի պատկերով դաջվածք է դաջել: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
27-ամյա տղամարդն իր ընկերուհու պատկերով դաջվածք է ցանկացել, սակայն հայտնի վարպետ Յորդ Լիդելի հաղորդագրությունն Instagram-ում տեսնելով՝ նրա ծրագրերը փոխվել են: Վարպետը հայտարարել է, որ պատրաստ է անվճար դաջվածք դաջել՝ պայմանով, որ այն կլինի հայտնի հաղորդավարի պատկերով:
Ուստի տղամարդը խնդրել է իր հետույքին Քայլիի պատկերով դաջվածք դաջել: Պարզվել է նաև, որ նրան դուր չի գալիս Jeremy Kyle Show ծրագիրը:.
Դաջվածքի շուրջ աշխատանքը հինգ ժամ է տևել: Վարպետի խոսքով՝ դա կարող էր 400 ֆունտ սթեռլինգ արժենալ:











































